Սպանություններ, միջազգային դիտորդների կալանավորումներ, հրդեհ ԿԸՀ-ի շենքում և այլն. Թուրքիայի ընտրությունները՝ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ
228 Կիրակի, 24 հունիսի, 2018 թ., 23:18 Այսօր Թուրքիայում անցկացան խորհրդարանային և նախագահական ընտրությունները, որոնք անցան համատարած խախտումներով, լցոնումներով, քրեական հացանգործություններով: Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Քարաչոբանի շրջանում ընտրատեղամաս եկած իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածուն վիճել է տեղամասում գտնվող ընդդիմադիր «Լավ» կուսակցության շրջանային գրասենյակի նախագահի և մյուս անդամների հետ։ Արդյունքում Էրդողանի կուսակիցները կրակ են բացել՝ սպանելով ընդդիմադիր կուսակցապետին և նրա 2 կողմնակիցներին: «Շանլիուրֆայում, որտեղ ի դեպ տեղի են ունեցել սպանություների ընտրատեղամասերում, Էրդողանը 70 տոկոս ձայն է տանում: Լավ, սենց լցոնու՞մ: Համեմատության համար ասեմ, որ նախկին ընտրություններին այստեղ Էրդողանը խայտառակ պարտություն էր կրել,- գրում է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա նաև հայտնում է, որ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում ձերբակալվել են եվրոպացի տասը դիտորդներ: «Ձերբակալվածների թվում է ֆրանսիացի սենատոր Քրիստիան Փրունաուդը: Ձերբակալվածներից երեքը ֆրանսիացիներ են, երեքը գերմանացիներ և չորսը իտալացիները: Ձերբակալումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդները զեկուցել են, որ թուրքական իշխանությունը մեծամասշտաբ խարդախություններ է իրականացնում ընտրատեղամասերում»,- գրել է Կարեն Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրդեհ է բռնկվել: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան («Ֆեյսբուք») |
«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
24Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
74Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
62Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
129Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
66Երեկ, 22:36Հաղարծինի եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ)
82Երեկ, 22:24Դիվանագետների համահայկական խորհուրդն անվերապահ աջակցություն է հայտնում շարժմանը
67Երեկ, 21:48«Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը». Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն
86Երեկ, 21:36