«Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 221 Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 21:18 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․ «Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները։ Դրանց թվում նա առանձնացրեց հաշտությունը։ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության։ Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ հակակրանք… Ոչ մի բան։ Ովքեր այդպիսի տրամադրությամբ որևէ կերպ, որևէ ժամի, որևէ տեղ կփորձեն մտնել այս Շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ հայության հետ, ո՛չ մեր իղձերի հետ, ո՛չ մեր տեսիլքների հետ, ո՛չ մեր Շարժման հետ, ո՛չ մեր գոյության հետ… Ոչ մի բանի հետ»։ Սրբազանի խոսքի այս հատվածը հատուկ այսպես մեջբերեցի, որովհետև, ցավոք, կարիք կա որոշների ուշադրությունը սևեռել հենց այս խոսքի վրա։ Ականջալուր եղեք Սրբազանին։ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
