ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ և խուճապի մատնել մարդկանց (տեսանյութ)
1610 Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 23:35 «Այսօր ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաև կրակոցների ժամանակ ահաբեկվել և թաքնվել են: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ռուս զինվորականներն իրենց գյուղի ճանապարհով տանկերով և այլ զինվորական մեքենաներով օրական մի քանի անգամ երթևեկում են, բայց զորավարժության առաջին դեպքն էր սա: Համայնքապետը պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ արձագանքել, հասել են Փանիկ և խոսել ռուսական կողմի հետ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: Տեսանյութերը՝ ֆեյսբուքյան օգատատեր Արմեն-Հայարփի Գևորգյանի էջից: Աղբյուրը` Արմեն-Հայարփի Գևորգյանի էջ |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
13318:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
16910:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
14210:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
15010:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
20200:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
363Երեկ, 16:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
372Երեկ, 15:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
190Երեկ, 09:36