«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին
907 Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 17:30 Այսօր MAMUL.am-ի խմբագրություն էր զանգահարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և «խնդրում էր» հերքել և հրապարակային ներողություն խնդրել մինչև օրվա ավարտ՝ երեկ հրապարակված նյութի համար, նշելով, որ «բացահայտ սուտ է, չի համապատասխանում իրականությանը»: Հատկանշական է, որ վերջինը նշում էր, որ, պահանջի կատարման համար խմբագրությունն ունի վերջնաժամկետ (մինչ այսօր երեկո) և չկատարելու դեպքում կդիմեն դատարան: Ի դեպ, զանգից րոպեներ առաջ Ծառուկյանի փաստաբանն էլեկտրոնային նամակ էր ուղարկել խմբագրության հասցեին՝ նույն պահանջով (կցված է նյութի վերջում): Նշենք, որ նշված նյութի հրապարակումից հետո, մեր խմբագրությունը որևէ այլ նամակ չի ստացել Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներից, որտեղ պարզաբանվում է նյութում արծարծված տեղեկատվությունը, հիմնավորվում դրա իսկությունը կամ հակառակը, փաստագրումներ կամ այլ նյութեր: Չնայած այն հանգամանքի, որ վերջինները պահանջում են հեռացնել նյութը և հերքել՝ նշելով, որ այն «ծայրից ծայր ապատեղեկատվություն է», սակայն հաստատում են, որ «գործարքներ» տեղի են ունեցել և հընթացս նշում արդեն, որ նյութում նշված «պարտադրվել» և «60% շուկայականից ավել գնով» ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ այդպիսի իրադարձություններ եղել են: Այսպիսով, ստացվում է, որ ներկայացուցիչների պնդումն առ այն, որ նյութն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, նշված ժամանակահատվածում իրենց ««պարտադրվել է գնել» Նիվա մակնիշի ավտոմեքենաներ՝ աշխատավարձից ամենամսյա պահումների սկզբունքով, և իրենք հրաժարվելու տարբերակ չեն ունեցել»: Ավելին, խմբագրությունը կոչ էր արել ընթերցողները, ովքեր տեղեկացված են նման դեպքերի, արձագանքեն և տրամադրեն տեղեկություններ, որին անմիջապես արձագանքեցին մի շարք ընթերցողներ՝ խնդրելով չբացահայտել իրենց անունները և ներկայացրեցին նոր տեղեկություններ այն մասին, որ բացի նման դեպքերից Ծառուկյանին պատկանող ընկերություններում եղել են նաև այլ բնույթի «պարտադիր աշխատանքներ», օրինակ՝ մասնակցություն ընկերություններում տեղի ունեցող շինարարական աշխատանքներին, աշխատանք այգիներում՝ բերքի հավաքման, տեղափոխման և այլն: Վերոնշյալ նոր տեղեկությունները մեր խմբագրությունում դեռևս ուսումնասիրության փուլում են և մանրամասների ամբողջականացումից հետո կհրապարակվեն:
Ցանկանում ենք տեղեկացնել մեր ընթերցողներին, որ MAMUL.am լրատվականը սկսել է լրագրողական հետաքննություն և առաջիկայում կհրապարակի նոր նյութեր՝ կապված նշված թեմայի և առնչվող այլ տեղեկատվության հետ:
MAMUL.am-ը ևս մեկ անգամ կոչ է անում իր ընթերցողներին. եթե Դուք ևս տիրապետում եք նմանատիպ տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ կամ այլ ընկերություններում և ենթարկվել եք պարտադրանքների, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, կամ ուղարկեք նամակ մեր խմբագրություն: |
«Չեն ուզում գտնել նոր լիդերներ, որովհետև ուղեղները լցրել են թեփով». Նարինե Կիրակոսյան
6504:18«Նիկոլական պրոպոգանդայի հիմնական զոհերը տրամաբանության ու ուղեղի հետ լուրջ խնդիր ունեցողներն են». Դերենիկ Մալխասյան
6603:06«Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը». Ռուբեն Մելիքյան
7501:48«ՔՊ-ի ջահել շրջանակն անցնում է ՀՀԿ-ի երիտասարդներին». Գևորգ Թոսունյան (լուսանկար)
8801:36«Առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում Կիրանցի ժողովրդի կողմից». Փաշինյան (տեսանյութ)
8601:24«Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի». վարչապետ
7701:18«Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»». Փաշինյան (տեսանյութ)
8901:06«Ինչո՞ւ, որ պատերազմ էր, Երևանի, Գյումրիի, Վանաձորի դպրոցների աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում». Փաշինյան
10001:00