«Եթե Կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնել իրենց կողքի ադրբեջանցիներին, կարելի է ծառ տնկել». Փաշինյան

«Հանրային»-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նշեց այն մտավախությունները, որ Կիրանց գյուղն ու գյուղի դպրոցը հայտնվում են ուղիղ թշնամու հարևանությամբ, դառնում են դիտարկվող թիրախ: Փաշինյանը հակադարձեց.
- Կիրանց գյուղն այս պահին էլ է դիտարկվող: Չնայած նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, որ Կիրանց գյուղը խոցելի չի, ուղիղ նշանառության տակ չի: Ես կանչեցի զինվորականներին և հարցրի՝ Կիրանց գյուղն ու դպրոցն այս պահին ուղիղ նշանառության տա՞կ են, թե՞ չէ: Ինձ ասացին, որ ուղիղ նշանառության տակ են: Եվ էս ա տարբերությունը: Էսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է: Եվ դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա: Իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու ա խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի:
- Պարոն վարչապետ, դա ռազմական տեսակետից, բայց զուտ սոցիալական տեսակետից նրանք վիզուալ հեռու էին դպրոցից, հիմա այդ աշակերտները տեսնելու են ադրբեջանցիներին,- հակադարձեց Պետրոս Ղազարյանը:
- Կարելի է ծառ տնկել, կարելի է պատ պատել:
-Անվտանգության զգացողության հարցն է:
- Անվտանգության զգացողությունը սահմանն ա, խաղաղությունն ա, էսկալացիայի բացակայությունն ա:

«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
3310:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
4510:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
5910:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
6409:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
8409:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
6309:06
Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»
5809:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:24