«Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 18 մլրդ քռ միլիմետր ՀՀ տարածք». Դավիթ Գալստյան
![]() 208 Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 00:48 Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ իշխանությունները Կիրանցում փաստացի պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 18 մլրդ քռ միլիմետր ՀՀ տարածք: Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։ * ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։ * Խորհրդային սահմանները էս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։ Դա գիտի իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։ * Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին ա հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չի։ * Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն ա, որը ՀՀ կառավարության քարտեզով «դելիմիտացիայից» հետո մնում ա Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։ Էտ մանուշակագույն հատվածը կազմում ա մոտ 0,18 քռ կմ կամ 180 000 000 000 քառ մմ։ P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով ա, կներեք, կարա մի քանի միլիարդ քառ մմ էս կողմ / էկ կողմ լինի»: Աղբյուրը` Դավիթ Գալստյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
