Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ». Փաշինյան

«Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ». Փաշինյան
111
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 23:54

Մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա, լեգիտիմ ակնկալիքների և լեգիտիմ պահանջների հիմքի վրա, պետք է հույսներս մեր վրա դնենք, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Բայց կա երկրորդ ամենակարևոր բանը, ո՞րն է մեր աշխարհաքաղաքական փոփոխության ընկալումը, ընկալման փոփոխությունը և շատ են մեզ քննադատում: Այսինքն՝ քննադատելու համար ասում են, թե մենք տեսակետներ ենք փոխում, թե մենք մոտեցումներ ենք փոխում: Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ, որովհետև նախ փոխվում է աշխարհը և երկրորդը՝ մեր պատկերացումները փոխվում են իրականության բերած փաստերի հիման վրա»,- շեշտեց նա: