Բրիտանացի ճարտարապետները ՀՀ իշխանություններին կոչ են անում փրկել «Զվարթնոց»-ի կլոր շենքը

«Այն նման է տիեզերական քաղաքի, կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից լինի, իսկ իրականում այն սովետական թագի թանկարժեք քարերից էր»,- գրում է բրիտանական Daily Mail պարբերականը «Զվարթնոց» օդանավակայանին նվիրված իր հոդվածում:
Պարբերականը նշում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի №1 տերմինալը ողջունում էր կրեմլյան VIP-հյուրերին և ողջ ԽՍՀՄ-ից այցելուներին, սակայն այժմ այն լքված է, ապամոնտաժման շեմին է:
«Այն կառուցվել է 1970-ական թթ., այդ ժամանակ այն ժամում սպասարկում էր ավելի քան 2500 ուղևորի: Այն ճոխության գագաթնակետն էր՝ կենտրոնական աշտարակում ռեստորանով, որից հիանալի տեսարան էր բացվում դեպի մայրաքաղաք Երևան»,- ասվում է հոդվածում:
Այժմ, պարբերականի խոսքով, օդանավակայանի հին շենքը հիշեցնում է 1970-ականները: Թռիչքային սրահում պատերը, վնասված առաստաղը փլուզվում են, պատուհանները վնասված են կամ բացակայում են, իսկ պատերին կարելի է տեսնել սովետական դարաշրջանի գովազդային պաստառներ:
Բրիտանացի ճարտարապետներն այդ առնչությամբ մտահոգություն են հայտնել և կոչ արել փրկել կլոր շենքը:
Բրիտանացի հայտնի ճարտարապետ Թիմ Ֆլինի խոսքով՝ օդանավակայանը ճարտարապետության եզակի օրինակ է: Ճարտարապետը հույս է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունը, որն իշխանության եկավ մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո, կորոշի, որ կլոր շենքը պատմական կառույց է, որը պետք է պահպանվի:
Նշվում է, որ սեփականատերերը ցանկանում են այն ապամոնտաժել՝ նոր միջազգային տերմինալի ընդլայնման համար: Սակայն նրանց դեմ է Անահիտ Թարխանյանը՝ օդանավակայանի հին շենքի ճարտարապետի դուստրը:
«Նա այժմ պայքարում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար՝ շենքը փրկելու առաքելությամբ: Անահիտի հայրը՝ Արթուր Թարխանյանը, այդ շենքի կառուցման թիմի մի մասն էր»,- նշում է պարբերականը:
Save Europe's heritage-ի և Լոնդոնում Pushkin House ռուսական մշակութային կետրոնի ղեկավար Քլեմ Սեսիլն, իր հերթին, ասել է, որ «Զվարթնոցն» իր տեսակով դասական է, և որ այն պետք է փրկել: «Այն կառուցվեց մի շրջանում, երբ սովետական ճարտապետները փորձարկումներ էին անում միջազգային ազդեցություններով»,- պարբերականը մեջբերում է Քլեմի խոսքը:














Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
99Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
97Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
115Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
134Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
122Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
149Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
112Երեկ, 15:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
105Երեկ, 15:00