Մուշեղ Շուշանյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու մասին

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու մասին (ի պատասխան սոցիալական ցանցերում հանդիպած կարծիքների, որ Ժ․ Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիության շնորհումը կլիներ ապօրինի)․
Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու նրա նախկին դիմումները մերժվել են հայեցողական լիազորությամբ, հետևաբար նույն հայեցողական լիազորությամբ որևէ ժամանակ կարող են վերանայվել։ Վարչապետը, ցանկության դեպքում, կարող էր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու առաջարկություն ներկայացնել նախագահին, նախագահն էլ, ցանկության դեպքում, կարող էր իր հրամանագրով շնորհել քաղաքացիությունը։ Պատճառաբանություններն առ այն, որ հետին թվով քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ էր դատական կարգով վիճարկել նախորդ մերժումները, ոչ մի իրավական հիմնավորում չունեն։ Ժիրայր Սէֆիլյանին տարիներ ի վեր քաղաքացիություն չի շնորհվել քաղաքական նկատառումներով (այդ հարցը ոչ միայն և ոչ այնքան տեղական վասալների հայեցողության տիրույթում էր, որքան կրեմլյան սյուզերենի), և հետին թվով քաղաքացիություն չշնորհելն էր հենց պետք է դիտարկել այդ համատեքստում»։

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
422:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
4421:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
7420:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5720:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
7119:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5817:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
7116:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4916:24