«Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքները հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմի սցենար, դրանք հերքվել են»․ Լիանա Գասպարյան

Փաստաբան Լիանա Գասպարյանը «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՔԿի այն հաղորդագրությանը, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։
«Ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար: Ցանկացած անձի կարող են նման մեղադրանք առաջադրել․ պարզաբանեմ ինչու: Աշոտ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար այնպես, ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի: «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում այլևս իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել: Աշոտ Եղիազարյանը, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, երբևէ չի թաքնվել իրավապահներից, իր նախաձեռնությամբ մշտապես հասանելի է եղել իրավապահների համար, այս պահին կալանավորված է: Այսինքն՝ կալանքի պայմաններից որևէ մեկը չէր կարող վերագրվել Եղիազարյանին:
Ի դեպ՝ Եղիազարյանի կալանքի հարցի քննության, դատական նիստի ընթացքում, առանց նախաքննական գաղտնիքի հրապարակման, պարզապես նշեմ, որ վերագրվող մեադրանքներն ամբողջությամբ հերքվել են: Կարող եմ նույնիսկ ասել, որ բազմաթիվ անձանց են հարցաքննել և դրանց արդյունքները ցանկացած անաչառ դիտորդի մոտ կստեղծի համոզմունք, որ այստեղ քրեական գործ չկա, առավել ևս ընտրակաշառքի, կամ որևէ այլ անօրինական արարքի վերաբերյալ մեղադրանք: Վստահ եմ նկատած կլինեք, որ այս դեպքում նույնիսկ որևէ աղմկահարույց ձայնագրություն Ա. Եղիազարյանի իբրև մասնակցությամբ չի եղել: Իրավապահները պարզապես արդեն որոշել են, որ նույնիսկ քարոզչական նպատակով որևէ մեկի հետ հաղորդակցումը ևս ապօրինի է:
Ավելին՝ ցանկանում եմ նշել նաև, որ նախընտրական շրջանում եթե որևէ մեկը, օրինակ, հարսանիք պլանավորի և հյուրերի ցանկ գրի, դա դիտարկվելու է ընտրական հանցանք, քանի որ եթե կա ցուցակ, եթե կա անձանց անուն-ազգանուն, ապա դա այլևս, ըստ քննչական մարմնի, ապօրինություն է:
Մենք բողոքարկելու ենք կալանավորման վերաբերյալ դատական ակտը և դրա համար ունենք բազմաթիվ հիմքեր և հիմնավորումներ: Այս ամենը որևէ օրինական, դատավարական նպատակ չի հետապնդում, հետևաբար այս ամենի պատասխանները լրիվ այլ՝ իրավունքից դուրս տիրությում են»:

«Քար լռություն է․ նախարարը «ստերիլ» է իրեն պահում»․ Ժաննա Ալեքսանյան
5303:06
«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
5902:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
10000:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
10300:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
88Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
102Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
82Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
92Երեկ, 21:12