Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի բժիշկն առողջ պացիենտին ախտորոշում է որպես հիվանդ և նշանակում բուժում. տնօրենը խուսափում է պարզաբանել
![]() 5530 Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 11:20 ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունը ստացել է բողոքներ, ըստ որի ք. Երևանի Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ (New-Med Clinic) ուրոլոգիական կենտրոնի գինեկոլոգը պարզագույն թվաբանական սխալների պատճառով կատարում է սխալ ախտորոշում և նշանակում բուժում կամ բժշկական միջամտություն: Համաձայն տեղեկատվության, ախտորոշման սխալը ոչ թե սարքավորման, կամ տեխնիկական բնույթի է, այլ, բժշկի՝ տարրական թվաբանական սխալների արդյունք: Ներկայացնում ենք քաղաքացու փոխանցած տեղեկությունն առանց խմբագրման. ««Նյու մեդ» կլինիկայում անալիզներ հանձնեցի, որի հիման վրա կլինիկայի գինեկոլոգ Լիանան (ազգանունը չեմ հիշում) ինձ մոտ ախտորոշեց բավականին լուրջ սեռավարակ՝ ուրեապլազմայի առկայություն: Նա պնդում էր, որ սա լուրջ վտանգ է ներկայացնում, պետք է հետազոտվի նաև զուգընկերն, ու երկուսս էլ անցնենք բուժման կուրս: Բացի այդ նա ինձ մոտ ախտորոշեց պոլիպների առկայություն ու արգանդի վզիկի էրոզիա: Վերջինը բուժելու համար նա ասաց, որ պետք է մի քանի անգամ իր մոտ լազերային կուրսեր անցնեմ, այլապես վտանգը մեծ է, որ էրոզիան քաղցկեղի պատճառ կդառնա: Նա նաև գիտեր, որ ես պատրաստվում եմ հղիանալ, ու վստահություն հայտնեց, որ չբուժելու դեպքում ես շատ ծանր ու բարդ ծննդալուծում կունենամ: Հարցին, թե ինչ կարժենա իր մոտ բուժվելը, նա պատասխանեց՝ 90-100 հազար դրամի սահմաններում: Բժշկուհու աշխատասենյակից դուրս գալուց հետո զննեցի անալիզների պատասխան թերթիկն ու նկատեցի, որ օրգանիզմում ուրեապլազմայի առկայությունը դրական է համարվում, եթե այն 1,1 ցուցիչից բարձր է: Այնինչ ինձ մոտ ախտորոշվել էր 0,3 (թերթիկը կցված է նյութի վերջում): Վերադարձա բժշկուհու մոտ, ասացի, որ իմ կարծիքով ինքը շփոթվել է: Բժշկուհին քմծիծաղ տվեց ու ինձ սկսեց «բացատրել», որ ես «թվերի մեծ ու փոքրը խառնում եմ», և որ 0,3-ն ավելի մեծ թիվ է, քան 1,1-ը: Զարմացած դուրս եկա, հաջորդ օրը վերադարձա քրոջս հետ և խնդրեցի բժշկուհուն մեկ անգամ էլ ստուգել թվերը: Ստացա նույն պատասխանը. «եթե թվերն ամբողջներով են, ուրեմն որքան թիվը փոքր է, այնքան թիվը մեծ է»: Խոստացանք բուժման գումար ճարելու դեպքում վերադառնալ բուժվելու ու բառի բուն իմաստով փախանք կլինիկայից: Խնդրի մասին տեղեկացրեցինք կլինիկայի ֆինանսական տնօրենին (ով բժշկական կրթություն չունի): Վերջինն ավելի ուշ հայտնեց, որ խոսել է բժշկուհու հետ: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ տվյալ բժշկուհու հետ մասնագիտական տարբեր խնդիրներ հաճախակի են տեղի ունենում: Նա ներողություն խնդրեց, որ նման աններելի սխալ է տեղի ունեցել, ասաց, որ կարողացել է բժշկուհուն համոզել, որ 0,3-ն ավելի փոքր թիվ է, քան 1,1-ը, հետևաբար պացիենտի մոտ սեռավարակի առկայություն չկա: Բացի այդ, նա ասաց, որ իրենք մեկ այլ, ավելի լավ բժիշկ ունեն և կարող է առաջարկել նոր հետազոտություն անցնել տվյալ բժշկի մոտ, ինչից, բնականաբար, հրաժարվեցի: Փոխարենն ստուգվեցի մեկ այլ կլինիկայում, որտեղ նախ ծաղրեցին «Նյու Մեդի» բժշկի անգրագիտությունն ու վստահեցրին, որ ինձ մոտ ոչ միայն ուրեապլազմա, այլև արգանդի վզիկի էրոզիա առկա չէ, կարող եմ հանգիստ հղիանալ և նորմալ ծննդալուծվել»: Պարզաբանում ստանալու նպատակով ՄԱՄՈՒԼ.am-ը գրավոր հարցում ուղարկեց կլինիկայի սեփականատեր և գլխավոր բժիշկ Հարություն Նորայրի Միքայելյանին և խնդրեցինք պարզաբանել՝ արդյո՞ք վերջինը տեղյակ է խնդրից, որքա՞ն ժամանակ է բժիշկը նման թվաբանությամբ պացիենտների բուժում, արդյո՞ք դա նշանակում է, որ բժիշկը հիվանդներին ախտորոշում է որպես առողջ, իսկ առողջներին՝ հիվանդ, և բուժում նշանակում և այլն: Հարություն Միքայելյանը խուսափեց գրավոր պատասխանից՝ առանց տեղեկացնելու, որ չի պատրաստվում պարզաբանել խնդիրը: Մեր թղթակիցը կապ հաստատեց վերջինի հետ հեռախոսով: Հարցին, ինչո՞ւ չեք պատասխանում լրատվամիջոցի գրավոր հարցմանը, չէ՞ որ խնդիրը հանրային նշանակություն ունի, Հարություն Միքայելյանը պատասխանեց. «Ես վարձել եմ փաստաբան, ու զանգեք իրան»: Թղթակցի դիտարկմանը, որ խմբագրությունը բժշկական՝ նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ հարցում է ուղարկել ձեզ, փաստաբանը բժիշկ չէ, խմբագրությունը փաստաբանին հարցում չի ուղարկել և դուք պետք է օրենքով սահմանված ժամկետում պատասխանեք լրատվամիջոցի հարցմանը, և չպատասխանելը նշանակում է խուսափել պատասխանից, Միքայելյանը պատասխանեց. «Մեզ հետ դուք գործ չունեք... Չերեզ փաստաբան... Մեզ էլ չզանգեք»: Խնդրի շուրջ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը: Ընթերցողին ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված բժշկական կենտրոնի վերաբերյալ խմբագրությունում առկա են մի շարք այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ ընթանում է լրագրողական հետաքննություն և դրանք շուտով կլուսաբանվեն: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք օգտվել եք բժշկական այս կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ: |
«Հորդորելու փոխարեն ապահովե՛ք ղեկին միայն առողջ վարորդների ներկայությունը»․ Ծաղիկ Վարդանյան
21300:48Արևմտյան Նեղոսի տենդով վարակված հիվանդի վիճակը գնահատվում է բավարար
29705.06.2025, 11:54ՀՀ-ում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք
39404.06.2025, 10:12«Մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում». ՀՀ ԱՆ
60603.06.2025, 18:12«Մեզանում առողջապահությունը վեր է ածվել մեծ շուկայի». Ծաղիկ Վարդանյան
49902.06.2025, 09:11«Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության»․ Հայկ Կոստանյան
64330.05.2025, 13:06Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին (լուսանկար, տեսանյութ)
126530.05.2025, 12:30«Պետք է կյանքի կոչել օրինագիծ, որը բժշկի մասնագիտությունը կդարձնի պաշտպանված»․ Արման Բաբաջանյան
88927.05.2025, 18:12