The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Պարբերականի կայքում ասվում է, որ «Տարվա երկիր» ամենամյա մրցույթի մասնակցության չափանիշներն են ոչ թե երկրի ֆինանսական վիճակը կամ երկրի ազդեցիկ լինելը, և ոչ էլ նրա խոհանոցը, այլ այն, թե ինչ առաջընթաց է գրանցել այդ երկիրը 12 ամիսների ընթացքում:
«Նախորդ տարվա հաղթող երկրում՝ Ֆրանսիայում, այսօր անկարգություններ են բռնկվել: 2015-ի հաղթող Մյանման արյունալի հետընթաց է ապրում»,- գրում է The Economist-ը:
Այսպիսով, պարբերականը ներկայացնում է 3 երկիր:
Մալայզիայում ընտրողները մերժեցին վարչապետին, ով չկարողացավ ադեկվատ բացատրել իր հաշվին 700 միլիոն դոլարի հանկարծակի հայտնվելը: Ընտրություններին հաղթանակ տարավ ընդդիմությունը: Պարբերականի խոսքով՝ Մալայզիան կարող էր դառնալ «Տարվա երկիր», սակայն ժյուրիին դուր չեկավ այն, որ նոր վարչապետ Մահաթհիր Մոհամեդը չի ցանկանում միջոցներ ձեռնարկել երկրում ռասայական տարաձայնությունները վերացնելու համար:
Եթովպիայում, ըստ պարբերականի, անսովոր տարի էր: Իշխող կուսակցությունն ընտրեց ռեֆորմիստ առաջնորդ Աբիյ Ահմեդին, ով ազատ արձակեց քաղբանտարկյալներին, ազատություն տվեց ԶԼՄ-ներին և խոստացավ իրական ընտրություններ անցկացնել 2020-ին: Աբիյ Ահմեդը կարող էր դառնալ «Տարվա մարդ», սակայն, պարբերականի խոսքով, պարզ չէ, թե նոր վարչապետը կկարողանա՞ սանձել էթնիկ բռնությունը:
«Իսկ Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց պահպանել իշխանությունը՝ դառնալով վարչապետ: Ժողովուրդն ի նշան բողոքի դուրս եկավ փողոց: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ բողոքի ալիքի ֆոնին: Նրա կուսակցությունն ընտրություններին հավաքեց ձայների 70%-ը»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նկատում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «տհաճ տարածքային վեճը դեռևս լուծված չէ»: «Այնուամենայնիվ, անհանգիստ տարածաշրջանում գտնվող երկիրը ժողովրդավարության և նորացման հնարավորություն ունի: Այդ իսկ պատճառով Հայաստանը ճանաչվում է մեր «Տարվա երկիրը»»,- եզրափակում է պարբերականը՝ վերջում անգլերեն տառադարձությամբ շնորհավորելով Հայաստանին՝ «Shnorhavorum yem»:
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
99Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
97Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
115Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
134Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
122Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
149Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
112Երեկ, 15:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
105Երեկ, 15:00