«Մանվել Գրիգորյանի ճտերը երեկ քաղաքում շամպայն էին տրաքացնում, ճռռցնում. ինքը վտանգավոր ա». քաղաքացիները՝ Դիանա Գասպարյանին
![]() 1609 Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 12:35 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը զրուցում է ցուցարարների հետ: «Կարող եմ վստահ ասել, որ էս բողոքի ձայնը հասել է կառավարություն: Ես քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ կայացնեն: Ասացիք՝ ուզում եք դատավորը պատասխան տա, միգուցե ճիշտ է՝ այս ամենը տեղափոխել ա՞յլ վայր»,- ասաց Դիանա Գասպարյանը: «Երկուշաբթի միանշանակ լինելու ենք Արդարադատության նախարարության շենքի մոտ: Մենք ճնշում ենք գործադրում այն արդարադատության վրա, որ Գրիգորյանին թույլ է տալիս լինել ազատության մեջ, մենք այս իշխանության կողմնակիցն ենք, մեր վարչապետին սիրում ենք: Մենք չենք համարում, որ Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի»,- արձագանքեցին ցուցարարները: Քաղաքապետը վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածնում գործոն չէ ու չի կարող այլևս ինչ-որ լծակներ բանեցնել: «Երբ ազատվեց, իրա ճտերը մեր քաղաքի մեջ շամպայն էին տրաքացնում, սիգնալ տալիս, այնպես որ, ամեն ինչ սպասելի ա իրանից»,- պատասխանեցին էջմիածինցիները: Արդեն հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող էջմիածինցիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը: Հավաքվածների տվյալներով՝ Գրիգորյանն այս պահին Էջմիածնում չէ, Ակնալճում է: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
