Ռուսաստանի հայերը դատապարտել են Ղազախստանում հակահայկական տրամադրությունները
![]() 1595 Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 10:00 Ռուսաստանի հայերը հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: «Մենք՝ Ռուսաստանի հայ համայնքը, խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ընկերներին, ինչպես նաև աջակցում ենք երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների դիրքորոշումը՝ կենցաղային վեճն ու ազգամիջյան կոնֆլիկտը տարանջատելու անհրաժեշտության հետ կապված: Մեր կողմից հայտարարում ենք ցանկացած դրսևորմամբ հայաֆոբիայի անթույլատրելիության մասին: Նման միջադեպերից են սկսվում էթնիկական հակամարտությունները: Ղազախստանի պետական դրոշի գույնը խորհրդանշում է խաղաղություն, ազգերի միասնություն: Անհրաժեշտ ենք համարում ազգամիջային կոնֆլիկտ հրահողներին անհապաղ պատասխանատվության ենթարկելը: Հայտարարում ենք նաև, որ պատրաստ ենք միավորել հայկական սփյուռքը՝ ցանկացած երկրում հայաֆոբիայի դեմ պայքարի համար»: Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների՝ Մալխասյան Թորգոմի, Մալխասյան Սոխակի և Նադիրբեկով Քայիրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ավելի վաղ սպանության համար կասկածվող հայ երիտասարդը տեսանյութ էր հրապարակել: Նշենք նաև, որ սոցցանցերի ղազախստանյան տիրույթում չեն դադարում հայերին Ղազախստանից արտաքսելու կոչերը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
