Մեկնարկել է ձմեռային զորակոչը. ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՀՀ ԶՈՒ-ում

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019թ. առաջին նորակոչիկները: Անդրադառնալով «Ես եմ», և «Պատիվ ունեմ» ծրագրերին զինակոչիկների անդամագրվելու հարցին, ասաց, որ այս պահի դրությամբ 72 հոգի դիմել են «Ես եմ» ծրագրին, 90-ից ավելին՝ «Պատիվ ունեմ» ծրագրին: «Սրանք վերջնական թվերը չեն, կան դիմումներ, որոնք քննարկման փուլում են հանձնաժողովի կողմից»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք որակական առումով փոփոխություններ լինելո՞ւ են զինակոչիկների հանդերձանքում: «Զինվորական համազգեստը նույնն է, այն կստանան հենց հավաքակայանում: Կոնկրետ այս զորակոչիկներին ապահովել ենք նույն կոշիկներով, ինչ որ տվել ենք նախորդ զորակոչի ժամանակ, սակայն առաջիկայում զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով, դրանց պատրաստումն ավարտման փուլում է, արդեն պահեստավորվում են, որից հետո կուղարկվեն զորամասեր»,- տեղեկացրեց Ա. Դավթյանը:
Վերջինն ասաց, որ արտերկրից վերադարձածներ նույնպես կան, սակայն, այս պահին, թիվ չի կարող ասել:
Նշենք, որ ձմեռային զորակոչի ընթացքում՝ այսօրվանից մինչև զորակոչի ավարտը, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում պարբերաբար անցկացվելու են նաև ճեպազրույցներ՝ ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Հավելենք, որ նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես կհեռարձակվի առցանց և ծնողները հնարավորություն կստանան հարևան սենյակից հետևելու դրա ընթացքին:

«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
421:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
4120:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4520:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
6519:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6716:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06