ՌԴ ՊՆ-ն թաքցրել է Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBC

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թաքցրել է Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ լայնածավալ հոդված ներկայացնելով ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանի մասին: Պարբերականի հաղորդմամբ՝ Անդրանիկ Առուստամյանը զոհվել է նոյեմբերի 2-ին Սիրիայում:

ՌԴ Օրենբուրգի շրջանի Տոցկ կոչվող վայրից 2018թ. հոկտեմբերի կեսերին Անդրանիկ Առուստամյանն ուղևորվել էր Սիրիա: Աղբյուրի խոսքով՝ դա նրա երկրորդ զինվորական գործուղումն էր:
Ըստ պաշտոնական վարկածի՝ հակատանկային ական է պայթել, որը պետք է ռուս զինվորականներին պաշտպաներ պայթուցիկներով զինված մեքենաներից, որոնք ակտիվորեն կիրառում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

«Առաջին պատերազմը չէր: Աֆղանստան, Չեչնիա, Ղարաբաղ, իսկ այժմ՝ Սիրիա: Քանի երիտասարդ զոհվեց, քանի զինվորական և սպա չվերադարձավ տուն: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի: Միայն Աստված է որոշում»,- պարբերականին ասել է սերժանտի հորեղբայր Սարգիս Առուստամյանը:

Անդրանիկը, աղբյուրի հաղորդմամբ, դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Տոցկից 50 կմ հեռավորության վրա գտնվող Բուզուլուկ քաղաքում: Զինծառայության է անցել Բաշկիրիայում: Ապա աշխատել է որպես մենեջեր կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութներում: Սակայն մի պահ եկավ, ինչպես պատմում են նրա եղբայրները, Առուստամյանը հասկացավ, որ իր բարձրագույն կրթությամբ կարող է սպա դառնալ:

BBC-ն նշում է, որ ոչ պաշտոնական տվյալները խոսում են այն մասին, որ կորուստներն ավելի շատ կարող են լինել, իսկ Առուստամյանի մահվան փաստի մասին, ինչ-ինչ պատճառներով, որոշել են չբարձրաձայնել:
Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ին հարցում է ուղարկել ՌԴ ՊՆ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել:

Պարբերականը պատմում է նաև, որ Անդրանիկ Առուստամյանը ցանկանում էր աշխատել ոչ միայն նոր տուն կառուցելու, այլ նաև հորը բուժելու համար: Որդու մահից հետո Նիկոլայ Առուստամյանի վիճակը վատացել է. նա տառապում էր օնկոլոգիական ծանր հիվանդությամբ, իսկ դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ նրա մահվան մասին:


«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
421:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
4120:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4520:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
6519:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6716:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06