12 տարի առաջ այս օրը Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

Հունվարի 19-ին լրանում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 12-րդ տարելիցը:
Հրանտ Դինքն ազգությամբ հայ էր և ապրում էր մի երկրում, որտեղ հայերը վաղուց ապրում են վախի մթնոլորտում: Նա լրագրող էր մի երկրում, որտեղ ազատամիտ լրագրողները հետապնդվում ու հալածվում են: Եվ որպես խաղաղության մարտիկ՝ նա հալածվում էր ազգայնականների կողմից:
«Հայ համայնքը շատ ներփակ է ապրում, եթե մենք մեզ լավ ներկայացնենք, բոլոր կարծրատիպերը կվերանան»,-ասում էր նա:
Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ: Մեծացել է Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ Ռաքել Դինքի հետ միասին:
Դինքը, ինչպես և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանության մասին, քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածով դատապարտվել է 6 ամսյա ազատազրկման:
Նա հետապնդումների է ենթարկվել հատկապես իսլամացված և ծպտյալ հայերի մասին հրապարակումների պատճառով: Հատկապես աղմկահարույց էր Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի հայկական ծագման մասին բացահայտումը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս: Դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության աշխատակիցներ:

«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
421:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
4120:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4520:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
6519:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6716:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06