Մթերքներ, որ խորհուրդ չի տրվում պահել սառնարանում

Սառնարանն անհրաժեշտություն է կենցաղում՝ մթերքները պահպանելու համար, բայց ոչ բոլոր մթերքներն են, որ կարելի է պահել այնտեղ: Շատ մթերքներ սառնարանում ավելի արագ են փչանում, փոխում են իրենց համային որակներն ու կորցնում օգտակար հատկանիշները: Ներկայացնում ենք մթերքներ, որոնք չի կարելի սառնարանում դնել:
1. Սոխ
Սառնարանում բարձր է խոնավության մակարդակը, ինչի հետևանքով սոխը փափկում է այնտեղ, կորցնում իր համը, կարող է նաև նեխել: Այնպես որ, ավելի ճիշտ է սոխը պահել զով, չոր պայմաններում:
2. Ավոկադո
Սննդի մեջ ավելի ճիշտ է կիրառել թարմ ավոկադոն: Այս միրգը թարմ վիճակում կարելի է կարագի պես քսել հացին ու ուտել: Այն կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում:
3. Կարտոֆիլ
Օսլայի պարունակության պատճառով սառնարանում կարտոֆիլը փոխում է իր համը, դառնում է ջրալի: Ավելի ճիշտ է այս բանջարեղենը պահել մութ, զով վայրում՝ թղթե կամ ստվարաթղթե տուփերում:
4. Լոլիկ
Սառնարանում լոլիկը ևս փոխում է իր համը: Լոլիկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում՝ արևի ուղղակի ճառագայթներից հեռու:
5.Սուրճ
Սուրճը հեշտորեն ներծծում է խոնավությունն ու հոտերը: Այն ավելի ճիշտ է պահել հերմետիկ փակվող տարայում՝ զով ու չոր վայրում:
6. Սխտոր
Սառնարանում սխտորը շատ արագ փչանում է, իսկ առանց սառնարանի դիմանում է մի քանի ամիս:
7. Ձմերուկ
Ամբողջական ձմերուկը սառնարանում պահել չի կարելի: Այն սառնարանում կարելի է թողնել կտրտելուց հետո միայն:
8. Մեղր
Մեղրը սառնարանում բյուրեղանում է, կորցնում համը և առողջարար հատկությունը:
9. Հաց
Սառնարանում հացի վրա բորբոս է առաջանում:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
214Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
59304.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31604.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
30004.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74230.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
84128.10.2026, 15:06