Հայտնի է՝ ով է աշխարհի ամենահարուստ կինը

Forbes ամսագիրը հայտնել է աշխարհի ամենահարուստ կնոջ անունը: Նա L'Oréal ընկերության ժառանգորդուհի Ֆրանսուազ Բետանկուր Մայերսն է: Ամսագրի տվյալներով՝ Բետանկուրի կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ դոլար: Մեկ տարում նա հարստացել է 7,1 միլիարդով՝ կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության եկամուտների աճման շնորհիվ:
Բետանկուրը L'Oréal-ի ղեկավարն է, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամը՝ 1997 թվականից: Նշվում է, որ այս պահին գործարար կինն ու իր ընտանիքը ձեռք են բերել ընկերության բաժնետոմսերի 33%-ը: Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակ նա մտել է անցյալ տարի՝ իր մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո:
Աշխարհի երկրորդ ամենահարուստ կինը Walmart ռեթեյլերի հիմնադրի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը: Նա ցուցակի առաջատարն էր անցած տարի: Երրորդ տեղում է Ժաքլին Մարսը՝ ամերիկյան Mars հրուշակեղենի ֆաբրիկայի հիմնադրի թոռնուհին:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում Բետանկուրը 15-րդն է:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
93Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
92Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
111Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
131Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
121Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
148Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
111Երեկ, 15:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
104Երեկ, 15:00