«Ուզում եք դաշինք ստեղծեք, ուզում եք կոնգլոմերատ. այս հարցերի պատասխանները ոչ մեկդ չեք կարողանալու տալ». Արտյուշ Գրիգորյան

«Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես մարդկայնորեն հասկանում եմ տիկին Բելլա Քոչարյանին։ Ոչ մի կնոջ հաճելի չէ, երբ ամուսինը ճաղերի ետևում է։ Այն էլ ինչպիսի ամուսին․ ով կարող էր առավոտյան Փարիզում նախաճաշել, երեկոյան Աֆրիկայում որս անել, հաջորդ օրը վերադառնալ Երևան։ Իսկ հիմա 6 քմ տարածքում քայլում է ամբողջ օրը։ Բայց․․. Բայց ո՞վ պետք է հասկանա այն մարդու ընտանիքին ու հարազատներին, ում Պապլավոկի մոտ սպանեցին ստորաբար ու նենգաբար, այնուհետև նաև կինը մահացավ՝ անհաղթահարելի վշտից անբուժելի հիվանդություն ձեռք բերելու պատճառով։ Իրենց ո՞վ պետք է հասկանա ու ապրումակցի։ Միգուցե Քոչարյանի ազատությունը պահանջող դաշինք ստեղծողնե՞րը։ Ուզում եք դաշինք ստեղծեք, ուզում եք կոնգլոմերատ կամ սինդիկատ՝ սրա և մի շարք այլ հարցերի պատասխանները ոչ մեկդ չեք կարողանալու տալ երբեք․․․»:

«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
3317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
4216:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
3616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
6416:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
6415:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5714:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
27614:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6613:06