«Թուրքական սերիալում հային դավաճան են ներկայացնում». Կարո Փայլանը դատապարտել է TRT-ի քայլը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT):
Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն, փոխանցում է Ermenihaber-ը:
Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի:
Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։
Սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական:

«Եթե ընդդիմությունն ուզում է իշխանությանը «բոքսի տանձիկ» սարքի, իշխանությունն ասելու է՝ լա՛վ, էդ դիրքում կդիրքավորվե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2214:24
Արամ Վարդևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2614:18
«Ամբողջ դատական համակարգն է տեռորի ենթարկված». Մարինե Ֆարմանյան (տեսանյութ)
2714:12
«Դա ընդունելի չէ․ պետք է երկկողմ դադարեցվի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3714:06
«Հպարտ քաղաքացու պասպորտ է տվել Նիկոլը ժամանակին, է՞ս է իրա հպարտ քաղաքացի լինելը»․ քաղաքացի (տեսանյութ)
4514:00
«ԱՊՀ-ն մշտապես ենթարկվում է հիբրիդային հարձակումների»․ Սերգեյ Լեբեդև
6013:47
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և ընթացքի մեջ է»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
4513:30
«Լուրեր էին տարածում, թե առողջապահության ապահովագրությունը չեղարկվելու է, որ կոլապս լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6013:24