«Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների տակ են։
Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։
Ցավոք, չսխալվեցինք։
Երեկ ապօրինի ձերբակալել են ՀայաՔվեի առաջնորդներից Ավետիք Չալաբյանին հերթական շինծու գործով։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, հատկապես հիշելով, որ Ավետիքը, Բագրատ սրբազանը և մնացած տասնյակ ու հարյուրով ձերբակալված մարդիկ պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու ու զարգացած հայկական պետություն ունենալու համար։
Աջակցություն ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Հ.Գ. Արդեն 1000 օր է՝ Բաքվում գերության մեջ են տասնյակ հայեր»։

«Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ»․ Վարուժան Գեղամյան
4211:12
«Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ»․ ՀՅԴ ՀԵՄ
5410:48
«Արմենի կալանքը ոչ մի ձև չի ընկալվում որպես զուտ պատահականություն»․ Արմեն Հովասափյան
5809:54
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6008:30
Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան չի կարող միանալ ԵՄ-ին առանց Մերձդնեստրի
14100:53
«Փաշինյանն Ալիևին խոստացել է հայ ժողովրդի հիշողությունից ջնջել ամեն հայկականը»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
9900:06
«Նոր ընտրությունները կարող են բխել Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից». Դավիթ Անանյան
86Երեկ, 23:48
Արման Ծառուկյանը հրաժարվում է վերցնել Արցախի դրոշը (տեսանյութ)
148Երեկ, 23:36