Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան

Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան
1700
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 23:20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:

Հիշեցնենք, որ երեկվանից Վրաստանում հակառուսական բողոքի ցույցեր են իրականացվում։ Ցուցարարները պահանջում էին խորհրդարանի նախագահի հրաժարականը, որը երկար սպասեցնել չտվեց։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանին է մեղադրում երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների համար:

Ավելի ուշ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար փորձ է արվում մեղադրել Մոսկվային և ամեն ինչ բարդել նրա վրա, ինչը խեղաթյուրում է իրականությունը։