ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է․ «Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ բացի ԵՏՀ խորհրդի 20.12.2017 թ. N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերից ՀՀ կառավարության 21․05․ 2026թ․ N 715-Ն որոշմամբ սահմանվել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունից անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակներ։
Կարևոր է իմանալ, որ եթե ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների քանակը գերազանցում է ՀՀ կառավարության N 715-Ն որոշմամբ սահմանած չափաքանակները, բայց չի գերազանցում ԵԱՏՄ 20.12.2017թ. N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերն, ապա մաքսատուրքերը և հարկերը հաշվարկվում են միայն թույլատրելի չափաքանակը գերազանցող մասի արժեքի նկատմամբ։ Իսկ եթե ներմուծվող ապրանքները գերազանցում են վերոհիշյալ՝ N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերը, սակայն չեն գերազանցում N 715-Ն որոշմամբ սահմանած նորմերն, ապա առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորություն՝ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված կանոններով։
Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համառոտ բնութագրերին, ինչպես նաև առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման թույլատրելի չափաքանակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հիշեցնենք, որ ներմուծման թույլատրելի չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև exim.src.am հարթակում։
Նշենք, որ ՀՀ կառավարության սահմանած չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ անձնական օգտագործման ապրանքներ չեն համարվում։
Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ որոշ դեղերի և դեղագործական արտադրանքների համար գործում է առանձին կարգավորում․ այդ ապրանքատեսակները Հայաստան կարող են ներմուծվել Կառավարության սահմանած առանձին դեպքերում, կարգով և չափաքանակներով»։

«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
6610:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
161Երեկ, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
161Երեկ, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
182Երեկ, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
174Երեկ, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
37714.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
38114.11.2026, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
47113.11.2026, 15:42