Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը Սոչիում կքննարկեն նախագծեր, որոնք ուղղակիորեն հակասում են Հայաստանի շահերին

Օգոստոսին Սոչիում Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը կքննարկեն նախագծեր, որոնք ուղղակիորեն հակասում են Հայաստանի շահերին, NovostiNK-ին հայտնել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
«Սոչիի օրակարգի այս հարցերի շարքում քննարկվում է Իրանը Ռուսաստանին միացնող էներգետիկ միջանցքի կառուցման հարցը, որը թույլ կտա սինխրոնիզացնել երկու երկրների էլեկտրական համակարգերնը ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով: Օրակարգի երկրորդ գլխավոր հարցն ադրբեջանական բաղադրիչով հյուսիս-հարավ լոգիստիկ միջանցքին համաձայնեցված կարգավիճակի սահմանումն է: Մասնավորապես, դա վերաբերում է բավականին դանդաղ, բայց կառուցվող Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծին»,- հավելում է նա:
Ըստ փորձագետի գնահատականների, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի էներգետիկ համակարգերի սինխրոնացումը կարող է հանգեցնել հյուսիս-հարավ էլեկտրական միջանցքի ձևավորման նախագծի ակտուալության կորստին, որին ներգրավված են Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը։ Նախագծերից մեկը վերաբերվում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքներին:
Դավթյանը նշում է, որ 2018 թվականից սկսած՝ Բաքուն նախաձեռնել է ակտիվ բանակցային գործընթաց Մոսկվայի և Թեհրանի հետ՝ նպատակ ունենալով այդ նախագիծն «իր տարածք» տեղափոխել, և մինչ այժմ նրան դա հաջողվում է: Իսկ սեպտեմբերին Ադրբեջանում կանցկացվի Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ հանդիպում:
Փորձագետը ստեղծված իրավիճակը գնահատում է Հայաստանի համար լուրջ մարտահրավեր, որը, ըստ էության, կարող է հանգեցնել մեկուսացման, նույնիսկ Իրան-Հայաստան-Վրաստան նախագծի իրականացման համար 300 միլիոն դոլար վարկ վերցնելուց հետո:
«Այս ամենն ունի նաև տրամաբանական բաղադրիչ: Իրականացման ճանապարհին հիմնական խնդիրը հայտնվել է 2007-2008թթ., երբ Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի դեմ Բաքուն սկսեց այլընտրանքային իր նախագիծը առաջ մղել՝ իրանական և ադրբեջանական երկաթուղիները կապելու համար: Եվ վերջնական հաստատման դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր տարանցիկ ներուժը»,- հավելում է նա:
Փորձագետը համոզված է, որ Հայաստանը գտնվելով երկաթուղային և գազի տարանցման շրջափակման մեջ, անհրաժեշտ է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը համարել կարևորագույն ինտեգրացիոն ռեսուրս: Ըստ նրա գնահատականների, այս ռեսուրսը թույլ կտա Երևանին կրճատել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած շրջափակումը և վերածվել արտահանող և էներգետիկ տարանցիկ երկրի:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11809:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
359Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54