«Չեն պատկերացնում, թե հետո իրենց ինչպես է «փուռը տալու» այսօրվա շեֆը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյան դատաիրավական համակարգում տիրող համատարած անտերխանայի թափանիվն էլ ավելի է ահագնանում՝ ապացուցելով, որ ընտրություններին ընդառաջ ավելի է սրվելու ընդդիմադիրների ու իշխանությանը քննադատողների «որսը»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ևս երկու ամսով երկարացվեց Արշակ սրբազանի կալանքը (ինչը, բնականաբար, սպասելի էր)։ Ամեն հինգշաբթի տեղի ունեցող Բագրատ սրբազանի և 18 արդարների ֆարսի մասին խոսելն անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր դատական նիստից հետո պարզ է դառնում, որ հերթական անգամ հավաքվել էին՝ ոչնչի մասին խոսելու համար (ի դեպ՝ խոսքը նույն Ֆարխոյանի մասին է, ով երկարացրեց Արշակ սրբազանի կալանքը)։
Այս «բրախած» վիճակի ևս մեկ արտացոլում երեկ տեսանք Սերժ Սարգսյանի գործի տիրույթում, երբ երկու դատախազները, ձեռք ձեռքի տված, խրոխտ կեցվածքով ինչ-որ կրակոտ ճառեր էին ասում՝ ներկայացնելով անհոդաբաշխ, արհեստական ձևակերպումներ, որոնք, ինչպես նախագահն իր խոսքում ասաց, իրականության հետ ոչ մի աղերս չունեն։
Մարազմատիկ ու ծիծաղելի «փաստերի» համադրությունը, որն ավելի շատ արկածային գրադարանի գեղարվեստական տեսարաններով գրքեր էր հիշեցնում, միանգամից քարուքանդ եղավ պաշտպանական կողմի ընդամենը մի քանի հասարակ պնդումների արդյունքում, որոնք ցույց էին տալիս, թե ինչպիսի անողնաշար կամակատարությամբ է զբաղված մեղադրական կողմը։
Բացահայտ քաղաքական կարկատաններով հորինված մեղադրական տեքստում «Եռաբլուր» բառի մի քանի տասնյակ անգամ չարչրկված այդ բառակույտը խոսում է մի բանի մասին, որ սա մարդկանց հույզերի, զգայական կետերի վրա ազդելու հոգեբանական միջոց է՝ արհեստածին բլեֆ: Ասեմ, այդ ամենը կատարողները հետո, երբ այս քաոսն ավարտվի, չեն պատկերացնում, թե իրենց ինչպես է «փուռը տալու» այսօրվա շեֆը՝ ասելով․ «կարո՞ղ է ես եմ ասել, որ գնան մեղադրանք ներկայացնեն, ես քննի՞չ եմ, ես դատախա՞զ եմ, ես դատավո՞ր եմ»։
Այնպես որ քաղաքական յուրաքանչյուր գործով ներգրավված քննիչները, դատախազներն ու դատավորներն իրենց գործողություններից առաջ մի անգամ ևս պիտի այս ամենը ծանր ու թեթև անեն»։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00