«Սահմանադրության ո՞ր հոդվածով է վարչապետը լիազորվում ասելու՝ ով է երկրում կաթողիկոս, ով ոչ»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() 281 Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 13:42 «Խնդրում եմ հստակ նշել Սահմանադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է, արտոնվում, կամ հնարավորություն ունի ասելու, թե ով է երկրում կաթողիկոս, ով՝ ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարգալույծ, ով՝ ոչ, որոշելու, թե որ եկեղեցում, որ հոգևորականն իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու»,- ասուլիսի ժամանակ հարցրեց լրագրողը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Այդպիսի լիազորություն չկա, և ոչ մեկը չի ասել, որ այդպիսի լիազորություն կա։ Մտահոգություն բարձրացնելը՝ քաղաքացիների, եկեղեցականների և այլոց, չի նշանակում, որ պետք է գրված լինի։ Տարբերություն կա՞ քաղաքացին կասի, թե վարչապետն ու նախարարը։ Վարչապետը ձեր կարծիքով զրկվա՞ծ է քաղաքացու իրավունքների՞ց, վարչապետը նաև քաղաքացի է»,- ասաց Գալյանը։ «Բայց ստորագրում է որպես վարչապետ»,- հակադարձեցին լրագրողները։ «Դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն՝ ինչ ճիշտ է գտնում, և դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու այսպես է անում. այսօր մեր պետության վարչապետն է՝ գրում է վարչապետ»,- պատասխանեց նախարարը։ |

«Ասում են՝ ապագայում լինելու եք Ադրբեջանում ՀՀ դեսպանը»․ լրագրողը՝ Արեգ Քոչինյանին (տեսանյութ)
3915:12
«Այդքան վախենալու չէ կաթողիկոսի հեռացումը, որքան Կճոյանի՝ Վեհարանում հայտնվելը»․ Կարեն Հեքիմյան
4715:06
«Շարունակում ենք տաքանալ». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5514:48
«Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է Փաշինյանի ցուցումով»․ ՔԻՀԿ
6914:30
«Հաղորդագություն է ուղարկել հորը՝ «գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ ման չգաք»». մանրամասներ՝ 15-ամյա աղջկա դեպքից
10114:24
«Հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին կապիտուլյանտի ով լինելու վրա»․ Արմեն Աշոտյան
7414:12
«Ձեզ ո՞վ ասաց, որ կարող եք ինձ հետ բանավեճի մեջ մտնել»․ Մխիթար Հայրապետյանը՝ լրագրողին (տեսանյութ)
9013:48
Նաթան Սրբազանն ասաց, որ Վեհափառին հարցաքննության չեն կանչել, իրենք են եկել (տեսանյութ)
9513:42
