Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է

Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած վերջին տվյալները, գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ վերջին շաբաթներին վտանգավոր ծովային ուղևորությունների միջոցով Թուրքիայից Հունաստան մեկնող փախստականների թիվը եռապատկվել է։ Անօրինական փախստականների թվի կտրուկ աճը Հունաստանին դժվար կացության մեջ է դրել։
Օգոստոս ամսին Թուրքիայից ծովային ճանապարհով դեպի Հունաստան ուղևորված անօրինական գաղթականների թիվը կազմել է 1570։ Նախորդ տարի այդ թիվը 479 էր։ Այս տարի միայն հունական Միդիլլի կղզի մեկ օրում 490 անօրինական գաղթական է մուտք գործել։ Ներկայումս Միդիլլիում 2․000 հոգու համար կառուցված մի ճամբարում 8․000 փախստական է ապրում։
2019թ․ սկզբից առ այսօր Էգեյան ծովով 21․987 գաղթական է անցել։ Այդ ցուցանիշը անցած 2018թ․ ողջ ընթացքում կազմել էր 32․494։ Արձանագրվել է նաև, որ գաղթականների մեծ մասը աֆրիկյան երկրների ու Սիրիայի քաղաքացիներ են։
«Փախստականների ճգնաժամի ամենասուր պահին՝ 2015թ․, ամեն օր 10․000 փախստական էր գալիս հունական կղզիներ։ Հիմա իրավիճակն այլ է։ Բայց մասնագետները ամեն դեպքում համոզված են, որ փախստականների թվի ավելացումը պայմանավորված է Աթենքի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ։ Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ էրդողանը փորձում է այս խնդիրը որոշակիորեն կապել էներգետիկ ճգնաժամի հետ», - գրում է թերթը։
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակներում հատկապես լարված են Էգեյան ծովում սահմանների հետ կապված խնդիրների պատճառով։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
93Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
92Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
111Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
131Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
121Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
148Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
111Երեկ, 15:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
104Երեկ, 15:00