«Աննա Դանիբեկյանը պարտավոր էր խափանման միջոցին անդրադառնալ մինչև գործի քննությունը». Հայկ Ալումյան

Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Այդ գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե դատավորն այդ նիստում պետք է խափանման միջոցի հա՞րցը քննի, թե՞ գործը շարունակի այն տեղից, որտեղ հասել էր դատավոր Դավիթ Գրիգորյանը, ասել է. «Դատավոր Դավիթ Գրիգորյանը գործի քննություն չի էլ սկսել, նա կայացրել է գործը կասեցնելու որոշում: Հիմա Աննա Դանիբեկյանը պետք է գործի քննությունն սկսի զրոյից: Իսկ կանդրադառնա խափանման միջոցին, թե՞ ոչ, նա պարտավոր էր խափանման միջոցին անդրադառնալ անգամ մինչև գործի քննությունն սկսելը: Եվ երբ մենք ասում էինք, որ Աննա Դանիբեկյանը գործն սկսել է կոպիտ խախտումներով, առաջին հերթին հենց դա նկատի ունեինք»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ դատավորը խափանման միջոցի հարցը պետք է քններ գործը վարույթ ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետը լրանում է սեպտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանը գործը վարույթ է ընդունել օգոստոսի 19-ին: Հ. Ալումյանը հայտնեց, որ դատական առաջին նիստում ինքը բարձրացնելու է խափանման միջոցի հարցը: Ավելին՝ նա անգամ չբացառեց, որ խափանման միջոցի հարցն օրենսդրության շրջանակում չքննելու հիմքով դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, մանավանդ որ՝ իրենց պնդմամբ՝ դատավորը մի քանի կոպիտ խախտում արդեն կատարել է:

Ֆրանսիան միջուկային նոր հրթիռ է փորձարկել (տեսանյութ)
12515:12
Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
7413:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
7712:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
14510:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9009:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
8409:30
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
8909:24