«Եթե Հայաստանում հեղափոխությունը տեղի չունենար, հերթական անգամ կունենայինք 1 իշխանական թեկնածու». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի կետով ամփոփեմ ՏԻՄ ընտրություններն Արցախում:
1. Աննախադեպ մրցակցային ընտրություններ էին, և դա միմիայն Թավշյա հեղափոխության արդյունքն է: Եթե Հայաստանում հեղափոխությունը տեղի չունենար, հերթական անգամ կունենայինք 1 իշխանական թեկնածու ու մի քանի ստատիստներ:
2. Ընտրությունները խիստ ապաքաղաքականացված էին: Ստեփանակերտում 5 թեկնածուներից 4-ն ինքնաառաջադրվել էր: Դժվար էր հասկանալ, թե թեկնածուներից ով է իշխանական, իսկ ով՝ ընդդիմադիր: Նույն կուսակցության տարբեր թևեր աջակցում էին տարբեր թեկնածուների: Կային նաև զավեշտալի դեպքեր, երբ թեկնածու առաջադրած կուսակցության առաջնորդներից մեկը հրապարակայնորեն աջակցում էր այլ թեկնածուի: Քաղաքականը մի կողմ էր մղվել, առաջին պլան էին եկել ընկերական ու ազգակացական կապերը:
3. Մի շարք խոշոր համայնքներում անկախ կամ ընդդիմադիր թեկնածուները կարողացան հաղթել: իշխանական թեկնածուները մեծ ռեսուրսներ էին օգտագործել, բայց պարտվել: Սա հույս է ներշնչում, որ վարչական ռեսուրսի ու փողի կուսակցություններին հնարավոր է լինելու հաղթել: Հատկապես ոգևորիչ է իշխանությունների պարտությունը Հադրութ քաղաքում և շրջանի մի շարք այլ համայնքներում: Մինչև հեղափոխությունը Հադրութի շրջանն Արցախի ամենաանազատ շրջաններից էր: Իրավիճակն այնքան անհույս էր, որ ընտրությունների ժամանակ որոշ կուսակցություններ նույնիսկ անիմաստ էին համարում քարոզարշավ անել այնտեղ: Հադրութում այս մասշտաբի փոփոխությունները լավ ցուցիչ են, թե Արցախն ինչքան ավելի ազատ է դարձել հայաստանյան հեղափոխությունից հետո: Հուսանք, որ Հադրութի օրինակը վարակիչ կլինի այլ շրջանների համար:
4. Մասնակցությունն իրականում բավականին բարձր էր: ՏԻՄ ընտրություններում ավանդաբար մասնակցությունն ավելի ցածր է լինում, քան համապետական ընտրություններում: Արևմուտքի խոշոր քաղաքներում տոկոսային առումով միշտ սրանից 2-3 անգամ քիչ մարդ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Օրինակ՝ երեկ Մոսկվայում մասնակցությունը 21% էր»:

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
100Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
100Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
67Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
160Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
85Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
84Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
93Երեկ, 19:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
141Երեկ, 19:31