«Այս վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի հայ բանտարկյալների ազատ արձակումը». Արթուր Խաչատրյան
![]() 357 Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ., 11:12 «Եկեք աչք չփակենք էթնիկ զտումների, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը ԼՂ ժողովրդի դեմ: Մարդիկ, ովքեր այնտեղ հազարամյակներ են ապրել, ստիպողաբար տեղահանվել են: Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա, արդյոք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձն իրենց տներ»,- Եվրոնեսթի ՄԻՊ և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով հայ գերիների խնդրին՝ Խաչատրյանն ընդգծել է. «Մի քանի տասնյակ հայեր դատական գործերով Ադրբեջանի բանտում են: Վեհաժողովը պետք է պահանջի այս բանտարկյալների ազատ արձակումը՝ առանց նախապայմանների: Տասնյակ մարդիկ դատարաններում հիմա կապ չունեն արտաքին աշխարհի հետ: Պահանջի դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը: Ես առաջարկում եմ՝ ուղարկենք ուղերձ այս Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու անմարդկային գործողությունները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
