«Փաստորեն, Նիկոլը, երբ երգում էր` ես մենակ չեմ, դա այդքան էլ այդպես չէ և Նիկոլը մենակ է». Սյուզաննա Սիմոնյան
![]() 414 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 18:05 «Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սեռժն ու իր պատգամավորներն այնքան թասիբ ունեին, որ որքան էլ իրենց ձեռնտու չէր «Սասնա Ծռերի» ապստամբությունը, բայց մեկ է, նրանք ներքուստ գիտեին, լավ գիտակցում էին, որ Ծռերի ըմբոստությունն արդար էր և դրա համար իրենց կարողանում էին զսպել և նրանց ահաբեկիչ չհռչակել: Բացի այդ, որքան էլ դեմ լինեմ սեռժին ու նրա ոհմակին, պետք է ասեմ, որ նրանք, հանցագործ լինելով, գիտակցում էին, թե որքան մեծ վնաս կհասցնեն երկրի իմիջին, եթե նրանք երկրին ահաբեկչական բնութագիրը տան: Եվ դա պետականամետ դիրքորոշում էր, տանջել և հալածել իրենց թշնամի Ծռերին, բայց երկիրը հեռու պահել ահաբեկչական եզրից: Սեռժի ռեժիմը խուսափեց այդ եզրը կիրառելուց: Նույնը չեմ կարող ասել Նիկոլի թիմի մասին: Նրանք պետականամետ լինելուց այնքան հեռու են, որքան հեռու է խոզը տուռնիկից: Եվ բանը հասել է նրան, որ պետության ղեկին նստածներն են այսօր սկսել խաղալ մեր պետության հեղինակության հետ «Սասնա Ծռեր»-ին, իրար հերթ չտալով, ահաբեկիչ որակումը տալով: Նրանց համար այդ հեղինակությունը գրոշի արժեք չունի: Նրանք թքած ունեն դրա վրա, կարևորն իրենց թայֆայական համերաշխությունն արտահայտելն է: Եվ դա առաջին հերթին ստորացնում է հենց իրենց առաջնորդին, ով «Սասնա Ծռեր»-ին, դեռ ապստամբության ժամանակ, հայտարարեց որպես հայրենասերներ և ոչ մի դեպքում ահաբեկիչներ: Տեսանյութը խոսում է այդ մասին: Այստեղից գալիս եմ այն հետևության, որ մեծ տարաձայնություն կա «Իմ քայլը» դաշինքի և իրենց առաջնորդի միջև: Փաստորեն, Նիկոլը, երբ երգում էր՝ ես մենակ չեմ, դա այդքան էլ այդպես չէ և Նիկոլը մենակ է»: |

«Կիպրոսի խնդիրը Թուրքիայի ազգային խնդիրն է». Հուլուսի Աքար
6420:06
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո 2 անձ ներկայացվել է ոստիկանություն
6919:54
Պակիստանի արտգործնախարարը հաստատում է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների մասին
15519:14
«WhatsApp-ը մեռած է, Telegram-ը հենց հիմա մեռնում է». «Ռոստելեկոմ»
19618:52
«Մայրաքաղաքում նման պայմաններում են շարունակում ապրել մեր հայրենակիցները»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5917:54
Եփրեմ Կարապետյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
10917:42
Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
17217:36
«Դու գնա՛, թող էս ազգը շնչի, պատերազմ հաստատ չի լինելու»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
21516:36
