«Պետք է ստեղծված լիներ քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորեցին։
Այս պահին կալանավորված են նաև Դավիթ Ղազինյանն ու Արթուր Ավանեսյանը (լեգենդար հետախույզ Կանդազը), Արմեն Աշոտյանն ու Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ու հարյուրից ավելի մարդ։
Սամվել Կարապետյանը վերջերս հայտնեց իր մեծ հարցազրույցի ժամանակ, որ միայն «Ուժեղ Հայաստանից» 103 կալանավորված ունեն, չհաշված այլ սահմանափակումների տակ եղածներին։
Ես, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ։
Ու նորից հարց. հարգելի ընդդիմադիրներ, այս ամենը կանխատեսելի էր դեռ ընտրություններից առաջ։ Հարցրել ու պատասխան չենք ստացել, թե ինչպես եք պլանավորում դիմադրել այս զանգվածային բռնաճնշումներին։ Հիմա էլ ենք հարցնում ու պատասխան չենք ստանում...
Առանց կազմակերպված դիմադրության քաղաքական հետապնդումները ոչ միայն չեն դադարելու, այլև ընդլայնվելու և սաստկանալու են։ Քանի դեռ Նիկոլը դիմադրության չի հանդիպում, ավելի և ավելի է ժրելու։
Ինչպես լրագրող Մարինա Գրիգորյանն է շատ դիպուկ ձևակերպել. «Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը որոշել է միավորվել ... բանտում»։
Առնվազն 3–4 տարի պետք է ստեղծված լիներ քաղբանտարկյալների իրավունքներով, քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց։ Բոլորը գլխով են անում, թե հա՛, պետք է ու ... ոչ մի բան։
Ինչն էլ ստեղծվել է՝ ստեղծվել է քաղաքական որևէ ուժի հետ չաֆիլացված անհատների ջանքերով ու շարունակում է գործել հիմնականում «հասարակական հիմունքներով», այն է՝ առանց վճարվելու»։

«Ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու նպատակով անօրինական գործընթացները շարունակվելու են»․ Տիգրան Աբրահամյան
2520:06
«Պետք է ստեղծված լիներ քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց»․ Կարեն Վրթանեսյան
4919:18
«Մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը»․ Ոսկան Սարգսյան
6119:00
«Փաստաբանի կողմից դատավարության մասնակցին կաշառք տալու դեպքով քրեական վարույթը դատարանում է»․ ՀԿԿ (տեսանյութ)
5418:12
««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը ՀՀ-ի համար ազգային անվտանգության հարց է»․ Տաթևիկ Հայրապետյան
5217:48
«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters
10917:21
«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6417:00
Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին
5316:54