Հայկ Հարությունյանը զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործած եղել. ՔԿ
![]() 1542 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ., 14:10 ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ. Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: |

«Մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության համար»․ Մանե Թանդիլյան
19001:06
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
212Երեկ, 16:42
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
316Երեկ, 12:54
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
304Երեկ, 11:48
37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
32812.03.2026, 14:12
Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
33012.03.2026, 12:36
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
111811.03.2026, 21:11
Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի
41911.03.2026, 14:42
