«Սփյուռքում պետք է մոնթեականություն սերմանվի, որ երիտասարդները որոշեն Արցախ տեղափոխվել». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնթեի տարեդարձը նշելու կարիք առավելապես Սփյուռքում կա: Մոնթեն մեզ մոտ ամենուր է, նրա նկարները բոլոր դպրոցներում ու զորամասերում են, Արցախի Մարտունու շրջանում, գրեթե, բոլոր տներում: Սփյուռքում պետք է մոնթեականություն սերմանվի, որպեսզի հայության հետ իրենց նույնականացնող երիտասարդները մի օր որոշեն Արցախ տեղափոխվել, այս անգամ ոչ թե կյանքի ու մահվան պայքարի համար, այլ ստեղծագործելու, ստեղծելու, հարստացնելու ու հարստանալու համար: Չգիտեմ՝ արդյոք Սփյուռքում մի օր կառաջանան հայրենադարձությամբ զբաղվող կազմակերպություններ, թե՞ կշարունակեն զարգացնել ինտրիգային խիստ բյուրոկրատական համայնքային կառույցները: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոնթեականությունը մի օր սփյուռքահայ երիտասարդության համար ուղղորդող գաղափար է դառնալու»:

«Սաղ հեչ, էն կանդալներն ինչի՞ էիք գցել». Արմեն Հովասափյան
3413:12
Բագրատ Սրբազանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
4911:54
Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությունները (տեսանյութ)
7711:42
«Հետո էլ ասում են՝ «շոու» չկա Հայաստանում, բա սա ի՞նչ է»․ Գայանե Ասլամազյան
6911:06
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում դատարանի տարածքում (տեսանյութ)
6111:00
«Ինչ ճանաչում ենք Ծառուկյանին, ինքն այդ կենդանիներին պահում էր»․ Լիզա Ճաղարյան
8009:12
Սպասվում է անձրև
9207:06
«Ազգային-ազատագրական պայքար վարող ազգը չէր կարող ապրել վայրագ կապիտալիզմի օրենքներով ու հաղթել». Արգիշտի Կիվիրյան
13403:06