«Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել»․ Ստեփան Դանիելյան

«ՀայաՔվե»-ի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր պատմության ընթացքում մենք ապրել ենք տարբեր բռնապետությունների կազմում և դա ընկալել ենք որպես չար իրականություն, ինչում մենք մեղավոր չենք։ Դա էր մեր ճակատագիրը, որի դեմ ոչինչ չէնք կարող անել։ Իսկ ովքեր երազել են ունենալ ինքնուրույն պետականություն, այդ պետության բովանդակության խնդիրն ու սկզբունքներն ապագայի հարց էր դիտվում, ինչպես ստացվի-ստացվի։
Գուցե պետք էր ունենալ արդեն տեղական բռնապետ ու նրա հրահանգները կատարող անդեմ վարչախումբ, որ լրջորեն մոտենանք այնպիսի հասկացություններին, ինչպիսին են սահմանադրական կարգը և սահմանադրական իրավունքները։
Սեփական, ոչ թե օտար, բռնակալի ու անօրենի իշխանությունն է մեզ կարող ստիպել խորությամբ ընկալել մարդու ազատությունների ու օրենքի գերակայության հիմնարար նշանակությունը։
Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել»։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
110:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
2710:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4009:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
5809:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
330Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
195Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
226Երեկ, 01:06