««Ընդդիմադիր» գործիչներն աղմուկ են բարձրացնում․ երբ Սերժն ամենավատ բառերով վիրավորեց նրան, ի՞նչ արեցիք»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունների համար, տեսնում եմ, շատ «ընդդիմադիր» գործիչներ ողբաձայն ու լալահառաջ աղմուկ են բարձրացնում։ Իրավացի՛ եք։ Ճի՛շտ եք անում։
Բայց․
2015 թվականին, երբ ձեր պաշտպանած, փայփայած, գուրգուրած, աստվածացրած Սերժը, երբ կարում էր իր կոստյումը՝ բռնաբարելով ՀՀ սահմանադրությունը, ստով, կեղծիքով, և նույն Ծառուկյանն ընդդիմացավ նրան, բա դուք ի՞նչ արեցիք, պարոնայք անաչառ, անկաշառ, հայրենանվեր քաղգործիչներ։ Երբ Սերժը ՀՀ պառլամենտում նրան Դոդ անվանեց, ամենավատ, նախագահին ոչ վայել բառերով վիրավորեց, բա դուք ի՞նչ արեցիք այն ժամանակ, երբ իշխանության ղեկին էիք, կամ՝ իշխանությունների արբանյակներն էիք։ Ոչինչ չարեցիք․ չէ՛, կներեք․ ծափահարեցի՛ք Սերժին։ Ստրուկի պե՛ս։ Այնպես որ, սա էլ հերթական մի փաստարկ, որ դուք ազնիվ չեք, դուք ընդդիմություն էլ չեք, դու՛ք եք կերտել թե՛ Նիկոլին, թե՛ նիկոլիզմը։ Վայելե՛ք լիարժեք»։

«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
611:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
2011:24
«Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի տարբեր տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը»․ Վարդան Ոսկանյան
2211:12
Բագրատ Միկոյանի, Աննա Գրիգորյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:06
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
7210:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
5210:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4609:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5809:42