Բագրատ Սրբազանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Սրբազանը՝ որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։
Սրբազանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։
Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»։

«Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է»․ Լևոն Ազիզյան
5503:06
Կրկեսային համարներ՝ Երևանի խաչմերուկներում
6900:54
Ֆրանսիայում ավելի քան 130 մարդ է ջրահեղձ եղել ծայրահեղ շոգի ժամանակահատվածում
157Երեկ, 22:37
«Կին են կալանավորում․ ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինում բանտում»․ Լիդյա Մանթաշյան
76Երեկ, 21:36
Ընդդիմադիր կին պատգամավորները հորդորում են ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը
69Երեկ, 19:48
«Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն». Մանե Թանդիլյան
91Երեկ, 15:54
Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ
93Երեկ, 15:06
Լիդյա Մանթաշյանը թվել է՝ բանտում անհրաժեշտ իրերի ցանկը
97Երեկ, 14:12