«Ադրբեջանը ստանձնել է Հայաստանի փաստացի կառավարումը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել է 2026 թվականի փետրվարի 4-ին, այսինքն՝ մոտ հինգ ամիս առաջ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում՝ միասին մրցանակ ստանալու կապակցությամբ։ Դրանից առաջ նրանք հանդիպել էին այդ հանդիպումից հինգ ամիս առաջ՝ Կոպեհագենում։ Դրան նախորդող հանդիպումներն առավել ինտենսիվ էին։
Ստացվում է, որ Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթերից հետո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփումները փաստացի դադարել են, ինչը վկայում է բանակցային որևէ գործընթացի բացակայության մասին։ Փաստացի դադարեցվել են շփումները նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։
Սա վկայություն է այն բանի, որ «խաղաղություն» հորջորջվողն իրականում խաբեություն ու խարդախություն է, հակառակ պարագայում, նման գործընթացի պայմաններում շփումները, բանակցությունները, քաղաքական, կազմակերպական հարցերը պետք է ունենային առավել ինտենսիվ բնույթ։
Դրա փոխարեն Հայաստան են սկսել այցելել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ Ադրբեջանը ստանձնել է Հայաստանի փաստացի կառավարումը»։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
110:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
2710:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4009:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
5809:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
330Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
195Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
226Երեկ, 01:06