Դատարանը քննում է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
![]() 360 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ., 18:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դեկտեմբերի 3-ի նիստում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց հանցակազմի բացակայության հիմնավորմամբ կարճել 7-ի գործով քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումն ամբաստանյալների նկատմամբ: Պաշտպանը մի քանի քրեական այլ գործերի օրինակներ բերելով՝ նկատեց, որ դրանց դեպքերում դատարաններն ու դատախազությունը քրեական գործերը կարճել են: Մինչդեռ տվյալ գործով թե՛ դատարանը, թե՚ դատախազությունը հանդես են բերել խտրականություն և գործը չեն կարճել: Պաշտպանը պնդեց, որ ԱԺ կողմից մարտի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նոր հանցակազմ է: Ուստի՝ միջնորդեց վերացնել խտրականությունը, քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը: Նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացրին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները: Հայկ Ալումյանը դատարանին խնդրեց միջնորդությունները քննել առանձին-առանձին, որքան էլ դրանք նույնաբովանդակ լինեն, տարբեր անձանց են վերաբերում: Մեղադրող կողմն առարկեց՝ նշելով, թե անիմաստ է նույն հիմնավորումները ներկայացնել առանձին անձանց դեպքերով: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց պաշտպաններին հնարավորություն տալ առանձին-առանձին ներկայացնել իրենց միջնորդությունները: Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների համար քրեական հետապնդման համար անհրաժեշտ է, որ թե՛ այն ժամանակվա, թե՛ ներկայիս Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածները միմյանց համապատասխանեն: 300.1 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: «Սահմանադրական կարգի տապալում» ասվածը 2008թ. գործող օրենդրությամբ նախատեսված չի եղել: Մեղադրող Կարեն Բիշարյանն առարկեց՝ ասելով, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում, թե 2008-ին, թե 2018-ին «սահմանադրական կարգի տապալում» հոդվածը գոյություն չի ունեցել: Հոդվածը գոյություն ունեցել է, պարզապես օրենքում փոփոխության տեսքով: Դատական նիստը դեռ շարունակվում է: |

«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան
16200:06
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
176Երեկ, 22:18
ԱԱԾ նոր փոխտնօրեն է նշանակվել
137Երեկ, 21:54
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան (տեսանյութ)
176Երեկ, 21:12
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»․ Աննա Հակոբյան
239Երեկ, 20:48
«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
229Երեկ, 20:00
«ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 19:42
Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Միացյալ Նահանգներ
412Երեկ, 18:41
