«Քոչարյանները պահանջում են հերքում և 2.000.000 դրամ». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տեղեկություն. Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի. հաշվի առնելով, որ բազմաթիվ լրագրողներ և անհատ քաղաքացիներ պարբերաբար հետաքրքրվում են Քոչարյան ընտանիքի՝ Արա Պապյանի դեմ ներկայացրած հայցի ճակատագրով, տեղեկացնում ենք հետևյալը. դատավարության հերթական նիստը տեղի կունենա ս./թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի դատարանում: Դատավոր՝ Գոռ Թորոսյան:
Սեդրակ Քոչարյանը, մասնավորապես, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Քոչարյանները պահանջում են հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Դիմում ենք բոլոր այն անձանց, ովքեր ժամանակին առնչվել են բջջային հեռախոսների ներկրմանն ու վաճառքին և տուժել են Քոչարյանների գործունեության հետևանքով, կապվել Արա Պապյանի հետ ([email protected]):
Արդարությունը պիտի հաղթանակի: Արդարության հաղթանակը կարող է ուշանալ, բայց նրա հաղթանակն անխուսափելի է: Հիմա արդարության վերականգնման ժամանակն է»:

«Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում»․ Նաիրի Հոխիկյան
5315:30
«1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ»․ Արթուր Խաչատրյան
3715:12
«Եվ այդ մեկ IMEI-ով վերահսկվող քաղաքացին դո՛ւ ես»․ Արշակ Սարգսյան
5914:42
Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին
6614:00
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին (տեսանյութ)
6013:48
«Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ»․ Հայկ Խանումյան
7513:30
«Հաց ուտելու եմ շտապում, կներեք»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
6513:18
«Սա ինքնախոստովանական ցուցմունք է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5912:42