Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին
55
Այսօր, 14:00

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ․
2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:
Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով, իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:
Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը․․․»։

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան