«Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների բնակապահովման վերաբերյալ գրառումների մեկնաբանությունները կարդալով՝ տեսնում եմ, որ հասարակության մեջ կան տարբեր մտահոգություններ ու հարցադրումներ՝ կապված պետական աջակցության ծավալների հետ։ Սա հասկանալի է, քանի որ սոցիալական քաղաքականության հարցերը միշտ էլ զգայուն թեմաներ են։
Չմտնելով լայն բանավեճի մեջ՝ ուզում եմ պարզապես մեկ համեմատություն անել։
Հայաստանում եկամտային հարկի վերադարձի ծրագրից օգտվող միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող հազարավոր քաղաքացիներ տարեկան պետբյուջեից ստանում են ավելի քան 100 միլիարդ դրամ աջակցություն։ Սա ևս պետական քաղաքականության մի գործիք է, որը միտված է մարդկանց բարեկեցության և տնտեսական ակտիվության խթանմանը։
Հիմա պատկերացնենք, որ արցախցիներին առաջարկվել է ոչ թե բնակապահովման ծրագիր, այլ, օրինակ, 10 տարվա եկամտային հարկի վերադարձ։ Մեր ընտանիքի օրինակը բերեմ․ մեր վճարած եկամտային հարկերի ընդամենը 4 տարվա գումարը մոտավորապես հավասար կլիներ այն հանրագումարին, որը տարբեր ծրագրերով պետությունը ծախսել է մեզ վրա կամ կարող է ծախսել բնակապահովման ծրագրի շրջանակում։
Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ։ Մարդը երկրի ամենամեծ ռեսուրսն է՝ հասարակական, տնտեսական և անվտանգային իմաստով։ Հենց մարդիկ են ստեղծում արժեք, հարստություն, կառուցում տնտեսություն և ամրապնդում պետությունը։
Որքան շատ մարդիկ ապրեն, աշխատեն և ապագա կառուցեն մեր երկրում, այնքան ավելի ուժեղ, հարուստ ու պաշտպանված կլինի Հայաստանը։ Այդ պատճառով, կարծում եմ, կարևոր է մեր քննարկումները կառուցել փոխըմբռնման, համերաշխության և միասնական պատասխանատվության մթնոլորտում»։

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին
3314:00
«Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3613:48
«Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ»․ Հայկ Խանումյան
5413:30
«Հաց ուտելու եմ շտապում, կներեք»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
4913:18
«Սա ինքնախոստովանական ցուցմունք է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5112:42
«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
7511:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
7509:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8009:42