«Էլիտա»-ի երեխաների կլանն Արցախի զորամասում ու առեղծվածային ինքնասպանությունները. հետաքննություն
![]() 5495 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 22:40 Auroranews․am-ը տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ «Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի են պահվում։ Ստորև ներկայացված է ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանի լուսանկարը, որն, ըստ աղբյուրի, համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը։ «Զբաղվում է դրամահավաքությամբ, իր գլխավորած խմբին են տրամադրել զորամասի 4-րդ դիվիզիոնի շենքը, որը պետությունը նոր է վերանորոգել։ Արայիկը ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում, զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս»,- ասել է կայքի աղբյուրը՝ հավելելով, որ «արտոնյալ» զինծառայողները «գումար են աշխատում» նաև զինվորների ձեռքից նոր համազգեստները վերցնելով, ապա զորամասի ներսում վաճառելով: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08


