Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է։ Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումն ստանալուց հետո։
Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ ...»»:

«Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելը ոչ միայն ազատության սահմանափակման, այլ նաև ԱՄՆ հարկատուների միջոցների ծախսման հարց է»․ Լևոն Բաղդասարյան
1615:48
«Ականատեսների պնդմամբ՝ սկսել են բազալտը սոսնձել»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
2115:42
«ՔԿ-ն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում». Լիա Սարգսյան
4015:18
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3415:06
«Նորից զոհ ունենք․ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ստուգատեսները»․ Գոռ Մադոյան
4515:00
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
9012:48
Դատարան են հանձնվել «Արմենիկում» ՓԲԸ տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
7312:36
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը
8012:00