«Իրեն ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչն է կարևոր Փաշինյանի համար:
Նիկոլ Փաշինյանը մտել է ՍԴ–ին առնչվող քրեական գործի, մանր տեխնիկական խնդիրների մեջ։ Զգացվում է, որ նա ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա ռեժիմով հետևում է ընթացքին և ցուցումներ տալիս։
Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում։
Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ։ Իրեն ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը, որը նա դիտարկում է ոչ թե որպես ինքնորոշման ու Արցախի միջազգային ճանաչման, այլ անվտանգության ապահովման հարց (ի դեպ, Ադրբեջանը բազմիցս է խոստացել ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ իր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ի՞նչ)։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ վարչապետի առաջնահերթությունների մասին»։

«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1222:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5022:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
6721:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
6520:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
7219:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
15919:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7617:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8217:12