Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։
Հանդիպմանը Նորին Սրբությունն նկատեց, որ պատվիրակության այցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայություն է՝ կարևորելով նման հանդիպումները փոխճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև կապերի զորացման գործում։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությանը՝ ընդգծելով նաև արգենտինահայ համայնքի ավանդը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման մեջ։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունն ու ներկայիս գործունեությունը՝ անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը։
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցը հնարավորություն է առավել մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա պատմությունն ու հարուստ մշակույթը»։

Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
8316:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
7016:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
7815:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
8414:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
18114:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
8813:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
9313:06