Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան

«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
42
Այսօր, 21:24

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա գուրգուրենք ու խնամենք խաղաղությունը
Իսկ փայփայված ու գուրգուրած խաղաղության զուգընկեր երկրի որևէ կառույցից հայկական կողմին ուղղված ներողություն կամ ցավ հայտնելու խոսք հնչեցվե՞լ է արդյոք իր զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու և խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարելու փաստի կապակցությամբ:
Շտապեմ ասել, որ չի էլ լինելու, որովհետև Նիկոլին ու քպականներին դա չի հասնում: Քանի որ ստորացվածներից ու լլկված լինելուց հաճույք ստացողներից ներողություն չեն խնդրում:
ԱԺ-ում նստած էն անմեղսունակն էր չէ՞, որ օրը ցերեկով հայտարարեց, որ ադրբեջանական կողմից կրակոցի դեպքում հայ զինվորը կարող է միայն զոհվել, բայց պատասխանելու իրավունք չունի: Հար ու նման իր շեֆի՝ «պարտադիր զոհվելու» տեսության ոգուն ու տառին համաձայն: Ես կարող եմ ենթադրել, որ դա նաև բոլոր քպականներին ուղղված բաց հայտ էր՝ ադրբեջանցիների մասնակցությամբ կամավոր ու անդիմադիր բռնաբարվելու սեանսին մասնակցելու համար:
Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում ու հաստատ կգտնի՝ քանի որ դիմացը փառատոններ, ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են, իսկ հեծանիվի վրա՝ Հայաստանի վերջապետը»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան