«Ինչու է Աննա Հակոբյանը լռում․ հայ կնոջ և երեխաների նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական»․ Արշակ Սարգսյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞րն է Աննա Հակոբյանի լռության պատճառը. Սիսիանում ադրբեջանցու կողմից հայ կնոջ նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական․
Ցնցող և անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել Սիսիանում. ադրբեջանցի զինվորականը բռնության է ենթարկել/կրակել հայ կնոջ վրա և բռնության ենթարկել անչափահաս երեխաների։ Սա ոչ միայն անհատական հանցագործություն է, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացու և անվտանգության դեմ ուղղված հերթական սարսափելի ոտնձգություն։
Այս ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի հանրային և պետական մակարդակով կանանց իրավունքների ու բռնությունների դեմ պայքարի հռետորաբանությունը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով հանրային տիրույթում մշտապես բարձրաձայնում է կանանց իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման կարևորությունը, այս դեպքում պարտավոր է անհապաղ հանդես գալ հստակ և կտրուկ դատապարտող հայտարարությամբ։
Եթե կանանց իրավունքների պաշտպանությունը համընդհանուր և անվերապահ արժեք է, ապա այն չի կարող ունենալ «ընտրովի» մոտեցում։
Կոչ եմ անում ՀՀ բոլոր պետական պաշտոնատար անձանց, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին և անձամբ Աննա Հակոբյանին՝ հստակ գնահատական տալ և դատապարտել Սիսիանում տեղի ունեցած այս հանցագործությունը։
Մեր երկրում յուրաքանչյուր կնոջ անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն»։

Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
8316:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
7016:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
7815:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
8414:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
18114:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
8813:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
9313:06