Ինչպես տարբերակել կորոնավիրուսը գրիպից ու ինչպես պաշտպանվել

Ռուսաստանցի երիտասարդ բժիշկն, ով այժմ աշխատում է Չինաստանում՝ Շենչժենի հիվանդանոցում, մի քանի խորհուրդներ է տվել նոր տեսակի կորոնավիրուսը սովորական գրիպից տարբերակելու և պաշտպանվելու համար:
Եթե դուք մրսածության ժամանակ հարբուխ ունեք ու խորխ կա, ապա դուք չեք կարող վարակված լինել կորոնավիրուսով:
Կորոնավիրուսը թոքաբորբ է՝ չոր հազ՝ առանց հարբուխի: Սա տարբերակելու ամենահեշտ միջոցն է:
Ուհանից տարածվող վիրուսը ջերմակայուն չէ և վերանում է 26-27 աստիճան Ցելսիուս ջերմության պայմաններում: Ուստի տաք թեյ շատ խմեք, երկար մնացեք արևի տակ: Տաք ջուրը դեղամիջոց չէ, օգտակար է առողջության համար և արդյունավետ՝ բոլոր վիրուսների դեմ պայքարում:
Վիրուսը բավականին մեծ է չափերով: Բջջի տրամագիծը 400-500 նմ է: Ուստի սովորական բժշկական դիմակը կարող է այն զտել:
Եթե վիրուսն ընկել է մետաղական մակերեսի վրա, այն կապրի առնվազն 12 ժամ: Ուստի, եթե դուք դիպել եք ինչ-որ մետաղական մակերեսի, լավ լվացեք ձեռքերը: Կտորեղենի վրա վիրուսը ապրում է 6-12 ժամ: Սովորական լվացքի փոշին, ամենայն հավանականությամբ, այն կսպանի: Բավական է հագուստը դրսում չորացնել՝ վիրուսներն սպանելու համար:
Երբ վիրուսը հայտնվում է օրգանիզմում, առաջանում է կոկորդի չորություն, որը հանդիպում է նաև անգինայի դեպքում: Այս զգացողությունը պահպանվում է 3-4 օր: Այնուհետև վիրուսը կխառնվի քթային հեղուկի հետ, կընկնի շնչափող, այնուհետև՝ թոքեր՝ հարուցելով թոքաբորբ: Այս գործընթացը կտևի 5-6 օր:
Կորոնավիրուսային թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմաստիճան և դժվարացած շնչառություն: Քթի փակվածությունը նման չէ սովորական փակվածության, տպավորություն է, թե խեղդվում եք: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի:
Կանխարգելման մասին
Վարակվելու ամենատարածված ձևը հիվանդ մարդկանց դիպչելն է, ուստի պետք է հաճախ լվանալ ձեռքերը: Վիրուսը ձեռքերին կապրի միայն 5-10 րոպե, սակայն դա բավական է, որ դուք մի քանի անգամ անգիտակցաբար ձեռքը տանեք քթին, աչքերին, բերանին՝ վարակելով ինքներդ ձեզ:
Կարելի է նաև Բետադինով հաճախակի ողողել կոկորդը՝ վանսազերծելու համար վիրուսները, որոնք դեռևս կոկորդում են:

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
31126.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
37726.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
50124.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
55124.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
98716.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
119313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
133911.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
138409.11.2026, 23:36